Ունիվերսալ տարածք, Գառնի, Կոտայք

10 Սեպտեմբեր 2020
 
850 մ2 հարկ 3/3 Կոդ` 106926   |   http://est.am/106926 click to copy the link
Վաճառք - 750,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 19 անգամ

Կոտայքի մարզի` Գառնի գյուղում, վաճառվում է գործող հացատուն-հյուրատուն ռեստորանային համալիր: Հացատունը գտնվում է Երևանից մոտ 28 կմ, իսկ Գառնու հեթանոսական տաճարից ուղիղ գծով՝ մոտ 350 մետր հեռավորության վրա: Գործունեության տարիների ընթացքում, իր սպասարկումով և յուրօրինակ ճաշացանկով, Գառնու տաճար այցելող օտարերկրյա և տեղացի հյուրերի համար, հացատունը հաճելի վայր է դարձել` հայկական ուտեստները համտեսելու, ինչպես նաև սարի գրկում տեղակայված հյուրատան ծառայություններից օգտվելու համար: Ռեստորանային համալիրի մակերեսը 850 քմ է: Ճանապարհի կողմից շինության պարսպապատ է, տեղադրված է փայտյա հնաոճ դարպասներ, սակայն տարածք մուտք գործելուց հետո, հայտնվում ես սարի լանջագոտու և բնության գրկում տեղակայված հեքիաթային միջավայրում: Հացատունը բաղկացած է երկու հատվածից: Ներքևի հատվածում տեղակայված է փակ ապակեպատ, մինչև 100 հյուրերի համար նախատեսված սրահը և առանձին սեղաններով հագեցած պատշգամբը: Պատշգամբից հիանալի տեսարան է բացվում դեպի Գառնու կիրճ, իսկ առջևում իր ողջ վեհությամբ խոյանում են հեթանոսական տաճարը և Գեղամա լեռները: Փակ սրահը վերանորոգված է հայկական ժողովրդական մոտիվներով: Պատերը պատված են քարերով հավաքված հայկական զարդանախշերով: Ապակեպատ հատվածը նայում է լեռնաշղթաներին: Հացատան վերևի հատվածը բաղկացած է առանձին սեղաններով կահավորված այգուց և դեպի լեռները նայող երկրորդ բաց պատշգամբից և մառանից: Այգին ձևավորված է հայկական մոտիվներով՝ կարասներ, կճուճներ, առկա է նաև թոնիր, որտեղ հնարավոր է հյուրերի համար տեղում լավաշ թխել: Յոթ սենյակներից բաղկացած հյուրատան մուտքը այգուց է: Սենյակները բավականաչափ ընդարձակ են, մաքուր, կահավորված անհրաժեշտ գույքով, առանձին սանհանգույցներով: Հինգ սենյակներ ունեն ֆրանսիական պատշգամբ, որտեղից բացվում են Գառնու գեղատեսիլ բնության տեսարանները։ Ռեստորանային համալիրի ծառայողական հատվածը առաջին հարկում է՝ պահեստ, խոհանոց, հանգստի սենյակներ և այլն: Տեղադրված է անվտանգության համակարգ: Գառնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ըստ ավանդության այն հիմնադրվել է դեռ մեր թվարկությունից 2000 տարի առաջ։ Այն աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ և պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում աշխարհահռչակ Գառնու ամրոցը, որի ներսում է գտնվում մ․թ․ 1-ին դարում կառուցված Գառնու հեթանոսական տաճարը և արքունական բաղնիքի մնացորդները և 4-րդ դարի միանավ եկեղեցու ավերակները։ Գառնիում և նրա մերձակայքում են գտնվում նաև 9-րդ դարում կառուցված Թուխ Մանուկ և Սբ․Սարգիս մատուռները, Սբ. Պողոս-Պետրոս (12-13 դարեր) և Սբ. Սարգիս (11-րդ դար) եկեղեցիները, 12-րդ դարի կենտրոնագմբեթ Մաշտոց Հայրապետի եկեղեցին, ինչպես նաև միջնադարյան կամուրջը։ Գառնին պահանջված վայր է տեղացի և Հայաստան այցելող զբոսաշրջիկների կողմից և այստեղ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է լինել հենց ձեր հաճախորդը։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: -
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: 0 մ2
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ