Կոմիտաս պողոտայում՝ առաջին գծի վրա, վարձակալության է տրվում ունիվերսալ տարածք, որը զբաղեցնում է 170 ք.մ. մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Բաղկացած է 4 սրահներից, խոհանոցից և 2 սանհանգույցից։ Տարածքը մուտքի կողմից կիսանկուղային հարկ է, իսկ բակի կողմից՝ առաջին։ Տեղադրված է օդափոխության, ջեռուցման և հովացման համակարգեր։ Հարմար է բիստրոյի, սրճարանի, խանութի և այլ նմանատիպ գործունեությունների համար։