Վաճառվում է գործող ռեստորան՝ քաղաքի մեջ, բայց աղմուկից հեռու հանգիստ բնակավայրում, Թբիլիսյան խճուղիում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 3500 քմ, բնակելի մասը՝ 1100 քմ, իսկ ավտոկայանատեղին 1000 քմ։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ունի գեղեցիկ էսթետիկ հողատարածք` խնմաված կանաչ այգիով։ Ունի կոմունալ բոլոր հարմարությունները։ Ճակատային մասը 90 մետր է։ Ունի մեծ հանդիսությունների սրահ, ընդունարան, ամառային խոհանոց` թոնիրով, փոքր սրահներ, խոհանոց` կահավորված և համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ամբողջը գեղեցիկ ժամանակակից կահավորված է: Բակը բարեկարգ է և կանաչապատ, կան եղևնիներ և դեկորատիվ ծառեր, փոքր լողավազաններ և այլն։