Ունիվերսալ տարածք, Արաբկիր, Երևան

22 Նոյեմբեր 2021
 
Հր. Քոչար 229 մ2 հարկ 1/5 Կոդ` 110443   |   http://est.am/110443 click to copy the link
Վաճառք - 300,000 $

Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք` 229 քմ մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում, 1-ին գծի վրա, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տեղադրված են վիտրաժե պատուհաններ, ինչն ապահովվում է տարածքի բնական լուսավորությունը: Մուտքը փողոցի կողմից է: Այն բաղկացած է ընդունարանից, կահավորված ընդարձակ աշխատասենյակից` համակարգիչներով, խորհրդակցության սրահից, տնօրենի աշխատասենյակից, որն ունի հանգստի սենյակ և լոգասենյակ, խոհանոցից, պահեստից, սառնարանային սենյակից և 2 ընդհանուր լոգասենյակներից: Տարածքն ապահովված է անվտանգության և հրդեհային ազդանշանային համակարգերով, հեռախոսային կոմուտատորով: Այն հիմնովին վերանորոգված է, համապատասխան կահավորված և համալրված բոլոր անհրաժեշտ պարագաներով: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, առկա է եռաֆազ հոսանքի 2 գիծ: Խոհանոցը կահավորված է և հագեցած բոլոր հարմարություններով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և ապահովված սանտեխնիկայով: Առկա է դեղագործական արտադրության լիցենզիա: Տարածքը բազմաֆունկցիոնալ է, հարմար է դեղագործական կազմակերպության, գրասենյակի, բանկի մասնաճյուղի և նմանատիպ այլ գործունեության համար: Վաճառվում է ամբողջ գույքի հետ միասին:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Սանհանգույցներ: 3
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ