Վաճառվում է գործող բիզնես` բժշկական կենտրոն (ոչ տարածքը): Կենտրոնը գտնվում է Կոմիտասի պողոտայում, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում և զբաղեցնում է 65 քմ մակերես: Տարածքը կապիտալ վերանորոգված է: Առկա է սանհանգույց և լոգասենյակ, որոնք սալիկապատված են հագեցած սանտեխնիկայով: Բժշկական կենտրոնը մասնագիտացած է գեղեցկության և առողջության պահպանման ուղղությամբ, հագեցած է բուժական և էսթետիկ միջամտության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղադրված է գերժամանակակից VAKUMED, որը կիրառվում է նիհարեցնող և բուժական նպատակների համար: Կա բժիշկ - կոսմետոլոգիայի ծառայություն, որն ապահովված է վերջին սերնդի ֆոտոէպիլացիայի սարքավորում: Առկա են լաբարատոր ծառայություններ: Գործող բիզնեսը վաճառվում է համապատսախան սարքավորումների հետ միասին: Տարածքն այժմ վարձակալությամբ է տրված: Հնարավոր է փոխանակում: