Նաիրի Զարյան և Հայրիկ Մուրադյան փողոցների խաչմերուկում գտնվող 15 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում վաճառվում է կապիտալ վերանորոգված տարածք։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 825 քմ: Տարածքը բաղկացած է 17 հարմարավետ և լուսավոր սենյակներից` ապահովելով առավել ազատ և լուսավոր աշխատանքային մթնոլորտը։ Տարածքը ունի 3 առանձին մուտք: Առաստաղի բարձրությունը 3.00 մ է։ Կոմունալ հարմարություններով՝մշտական տաք և սառը ջրով, էլեկտրաէներգիա, գազ, ջեռուցման անհատական համակարգ 2 հատ: Առկա են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության բարձրակարգ պատուհաններ։ Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության, ՍՊԱ կենտրոնի, խանութի, հյուրանոցի, բժշկական կենտրոնի, ինչպես նաև սպասարկման բիզնես գործունեությունների համար։ Շենքն ունի հարմարավետ և ընդարձակ 2 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, որից կարող են օգտվել ինչպես շենքի բնակիչները և վարձակալները, այնպես էլ նրանց հյուրերը։ Տարածքի հետ տրվում է նաև 3 ավտոկայանատեղի: Շենքի արտաքին դիզայնն ու ճարտարապետական գեղեցիկ լուծումները թույլ են տալիս շինությանը լինել առավել տեսանելի և գրավիչ ցանկացած հաճախորդի համար։ Շինությանը մոտ են գտնվում բազմաթիվ սուպերմարկետներ, սրճարաններ, ժամանցի կենտրոններ և այլն։ Տարածքը տրված է վարձակալության՝ երկարաժամկետ և շահավետ պայմաններով: