Ունիվերսալ տարածք, Աջափնյակ, Երևան

25 Փետրվար 2022
 
Նազարբեկյան թաղ. 15/8 1,716 մ2 հարկ 3/3 Կոդ` 105478   |   http://est.am/105478 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 6 անգամ

Վաճառվում է 3 հարկանի նորակառույց եվրովերանորոգված էլիտար մանկական զարգացման կենտրոն: Շինության մակերեսը 1716 քմ. է, իսկ հողատարածքինը` 1300 քմ., ունի նաև 95 քմ. մակերեսով օժանդակ շինություն: Այն գտնվում է Նազարբեկյան թաղամասում` հանգիստ անաղմուկ հատվածում: Շենքը բաղկացած է ընդհանուր 27 սենյակից` յուրաքանչյուր սենյակ իր առանձին սանհանգույցով, անհատական օդափոխման, հովացման և ջեռուցման համակարգերով: Բոլոր սենյակները գեղեցիկ վերանորոգված են և կահավորված ` համապատասխան ժամանակակից մանկական զարգացման կենտրոնի չափանիշների: Շինության ներսի հատվածում բացի ժամանցի սրահներից, ննջասենյակներից և աշխատասենյակներից, կա նաև մանկական շոգեբաղնիք, ընդարձակ լողավազան, որի հատակը և հանդերձասենյակները ջեռուցվում են: Շենքն ամբողջությամբ պարսպապատ է, բակը ևս շատ բարեկարգ է, կանաչապատված է ունի ավտոմատ ոռոգման համակարգ: Բակում ևս առկա է երեխաների ժամանցի համար նախատեսված խաղային ատրակցիոններ, փոքրիկ թենիսի կորտ և ֆուտբոլի փոքրիկ կանաչապատ դաշտ: Ժամանցի կենտրոնը կարող է ընդունել մինչև 250 երեխայի:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Սանհանգույցներ: 4
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ