Նախագիծ
Բարձր հեղինակություն վայելող և շինարարության ոլորտում հմտացած «Աստիրո Հոլդինգ» կառուցապատող ընկերությունը բոլորովին վերջերս ավարտին հասցրեց իր հերթական նախագիծը։ Շահագործման հանձնվեց ինը հարկանի բազմաբնակարանային շենք Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ տեղակայված Հրազդան գետի աջափնյա հատվածում, Երևանից ընդամենը 25 կմ հեռավորության վրա։
Մոնոլիտ և երկաթ–բետոնե ծածկով շինությունն առանձնացված է հարևան կառույցներից և ունի հարակից հողատարածք, որտեղ մոտ ապագայում կստեղծվեն հագստի գոտիներ, խաղահրապարակ և մանկապարտեզ։
Այսօրվա դրությամբ, իրականացվել են բոլոր հիմնական աշխատանքները, և արդեն պատրաստվել են սեփականության վկայականները։
Դիրքը
Նորակառույց շենքը գտնվում է Նոր Հաճնի կենտրոնական փողոցում՝ Զորավար Անդրանիկի վրա։
Հատակագիծ
Մոնոլիտ շինությունը գտնվում է Նոր Հաճնի գլխավոր փողոցում՝ Զորավար Անդրանիկի վրա։
Շենքի առաջին հարկը նախատեսված է այնպիսի կոմերցիոն տարածքների համար, ինչպիսիք են սուպերմակետը, դեղատունը և այլ հաստատություններ։ Վերջիններս վաճառվում են և տրվում վարձակալության։
Յուրաքանչյուր հարկում տեղակայվել են 82 ք.մ–ից մինչև 140 ք.մ մակերեսով, 3.1 մ բարձրությամբ առաստաղներ ունեցող բնակարաններ։ Ամեն բնակարան ունի շքապատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արզնու ձոր։ Տեղադրվել են մուտքի երկաթե դռներ, եվրոպական արտադրության պատուհաններ։
Շենքն ապահովված է հեռախոսակապով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, բնական գազով և կենտրոնացված ջեռուցմամբ։ Գործում է նաև ընդհանուր անվտանգության և օդափոխման համակարգ։ Հասանելի է ինտերնետ կապ և արբանյակային հեռուստատեսություն։
Ավտոմեքենաների համար ստեղծված է ստորգետնյա կայանատեղի։ Եվ, իհարկե, բնակիչների ապրուստն առավելապես հաճելի, անհոգ և դյուրին դարձնելու համար ընտրվել է շինության այնպիսի դիրք, որին մոտ կլինեն թե՛ խանութներ, թե՛ կրթական և այլ հաստատություններ։
Հիփոթեք
«Աստիրո Հոլդինգ» ընկերության նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու համար հարկավոր կլինի կատարել ներդրում՝ տարեկան ընդամենը 6.5% տոկոսադրույքի չափով։ Կանխավճարի չափը հնարավոր կլինի նախապես քննարկել։
Ներկայումս «Աստիրո Հոլդինգ» կառուցապատող ընկերությունը համագործակցում է առաջատար բանկերի հետ և կարող է առավել հեշտացնել վարկավորման ընթացքն այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հարմարավետ և ժամանակակից չափանիշներին համապատասխան բնակարանների սեփականատերեր։
Կապ
«Աստիրո Հոլդինգ» կառուցապատող ընկերությունը, երկար տարիների գործունեության շնորհիվ, վայելում է բարձր հեղինակություն և իրականացնում է բազմաբնակարանային շենքերի շինարարություն Կոտայքի մարզում՝ Նոր Հաճն քաղաքում։