Ծաղկաձորում վաճառվում է այս ունիվերսալ տարածքը, որը 5 հարկանի առանձին շինություն է և զբաղեցնում 3400 ք.մ. մակերես, հողի մակերեսը 6000 ք.մ., գտնվում է կենտրոնական հատվածում, առաջին գիծ։ Այն ծառայում է որպես գործող հյուրանոցային համալիր։ Տարածքը գտնվում է նորմալ վիճակում, ապահովված է մշտական ջրով և գազով։ Տեղադրված է ջեռուցման համակարգ։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Այս հյուրանոցային համալիրը ունի 48 երկսենյականոց համարներ, յուրաքնչյուրը 38 ք.մ., պատշգամբով, հեռուստացույցով, սառնարանով՝ բոլոր հարմարություններով: Ճաշարանը ավելի քան 280 ք.մ.: Բակում կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Հանգստյան տունը համագործակցում է բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների, սպորտային ֆեդերացիաների, խմբերի և խոշորագույն կազմակերպությունների հետ: Ունի զարգացման մեծ հնարավորություն, տարածքը թույլ է տալիս կառուցել ցանկացած ժամանցի կենտրոն: Առկա է օդափոխության համակարգեր, անցկացված է ինտերնետ կապ: Տարածքը պարսպապատված է: