Երազ բնակելի թաղամաս

Նախագիծ

Օգոստոս ամսին շահագործման հանձնվեց քաղաքամայր Երևանի հյուսիսում` 240,000 ք.մ. տարածքի վրա տեղակայված Երազ բնակելի թաղամասը: Ավելի քան 12 ընտանիք արդեն բնակություն է հաստատել փորձառու ինժեներական թիմի և շինարարների կողմից կառուցված նոր, հարմարավետ, մոդեռն ոճով բնակարաններում, որոնք լիովին համապատասխանում են եվրոպական չափանիշներին ու որակին: 

Երազ Բնակելի Թաղամաս

Արդեն իսկ ընթացքի մեջ են գտնվում կանաչապատման աշխատանքները: Շուտով կմեկնարկի ուղիղ ճանապարհի կառուցապատումը, որի միջոցով թաղամասը կմիանա մայրուղուն: Գլխավոր  առանձնահատկությունը կլինի հետիոտնային գոտին՝ 24 հա տարածքով:  

Առաջին համալիրը երկու մասնաշենքերից կազմված 18-հարկանի շինություն է: Մասնաշենքերը 13-14-րդ հարկերում իրար են միացված կամրջով, որը շենքերին ինքնատիպություն հաղորդելուց բացի ունի նաև էվակուացիոն նշանակություն: Շենքերից յուրաքանչյուրը ներառում է բնակարաններ` սկսած 68 ք.մ., 3 մ բարձրությամբ առաստաղով, 2 սանհանգույցի առկայությամբ, լուսավոր ու ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, որոնք ապահովում են Ձեր ինտերիերի հարմարավետությունն ու յուրօրինակությունը:

Մեքենայի համար ապահով տե՞ղ: Հոգ չէ, ստորգետնյա ավտոկայանատեղին կտա այդ հնարավորությունը, դեռ ավելին`Ձեր բնակարան կարող եք բարձրանալ վերելակով:

Երազ թաղամասի բնակիչները իրենց հանգիստը կարող են անցկացնել շենքերի տանիքների վրա ամփոփված ծաղկառատ սրճարաններում, որտեղից բացվող երևանյան գեղեցիկ տեսարանը, սպիտակափառ Արարատի և Արագածի վեր հառնող լեռնագագաթները ակնահաճո համայնապատկեր են ստեղծում դիտողի համար և ոգևորում ազգային ոգին: Ոչինչ չի խանգարի վայելել հանգիստը, կտրվել հոգսերից և, պարզապես, խորհել: Տանիքներին արդեն տեղադրվում են շատրվաններ, նախագծվում են հատվածներ ծաղիկների ու բուսականության համար: Մինչ տարեվերջ բացօթյա տարածքի ձևավորումը կհասցվի ավարտին:   

Թաղամասը, հեռու գտնվելով քաղաքի աղմկալից ու երթևեկությամբ ծանրաբեռնված հատվածից, խոստանում է բարեկեցիկ, հարմարավետ ու հանգիստ բնակություն և կենցաղավարություն: Բնակիչների հոգևոր, նյութական և կենցաղային հոգսերը հոգալու նպատակով շենքերի առաջին երկու հարկերում կգործեն խանութներ, մանկապարտեզ, դպրոց, դեղատուն, գեղեցկության սրահ, զվարճանքի և սպորտային համալիրներ, կենցաղային այլ ծառայություններ: Երրորդ հարկն աչքի է ընկնում իր հետաքրքիր ճարտարապետությամբ և իր կանաչապատ տարածքների  շնորհիվ կծառայի որպես անփոխարինելի հանգստի գոտի՝ ապահովելով Ձեր թթվածինը, առողջ ապրելակերպն ու քնելուց առաջ առողջարար զբոսանքը:

Ըստ նախագծի` թաղամասում վեր են խոյանալու 15 համալիրներ` բաղկացած տարբեր հարկայնության շենքերից:

Դիրքը

Երազ թաղամասը Երևանի քարտեզի վրա`