Դիլիջանում, գեղատեսիլ բնության ներքո օրավարձով է տրվում 3 հարկանի առանձնատուն` բնակելի 130 քմ մակերեսով, որն ունի նաև ավտոկայանատեղի` 50 քմ մակերես: Առանձնատունն ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, կապիտալ վերանորոգված է, ունի անհատական ջեռուցման համակարգ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջարանից, 3 սանհանգույցից, ունի բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված է, համալրված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով: Սանհանգույցները սալիկապատված են, և հագեցած են սանտեխնիկայով: Հյուրերը կարող են օգտվել անվճար ծառայություններից` թենիսի կորտից, վոլեյբոլի և ֆուտբոլի խաղադաշտերից, մարզասրահից: Կա նաև փակ լողավազան` անձը 2000 դրամ: Տարածքը խնամված է և կանաչապատ: Գինը` 70.000 դրամ 1 օրվա համար` նվազագույնը 2 օր: Երկարաժամկետ վարձակալության` նվազագույնը` 6 ամիս - 60.000 դրամ` 1 ամիսը: