Աբովյան փողոցում, քաղաքի լավագույն հատվածում վաճառվում է կոմերցիոն տարածք` գործող խանութ, որը գտնվում է փողոցի 1-ին գծում, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքի ընդհանուր մակերեսը 175 քմ է, վերանորոգված մաքուր վիճակում է: Ունի 2 մուտք, փողոցից և բակից: Տեղադրված է օդորակիչ, ունի 2 սրահ, խոհանոցային հատված և սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Դիրքը շատ հարմար և բանուկ հատվածում է, հարևանությամբ են բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Այժմ տրված է վարձակալությամբ: