Վարձակալության է տրվում գրասենյակային տարածք՝ իր բոլոր հարմարություններով` 130 ք. մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, 13 հարկանի էլիտար նորակառույց շենքի 3-րդ հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, բաղկացած է 2 աշխատասենյակից, 1 հանգստի սենյակից, 1 նախասրահ և 1 մեծ սրահից։ Կա նաև 2 սանհանգույց, առանձին խոհանոց և 2 բաց պատշգամբ։ Տեղադրված են գերխնայող ջեռուցման կաթսա և օդորակիչներ, կա ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են: Շենքն ունի շուրջօրյա պահակակետ, 2 վերելակ, իսկ գրասենյակն ունի անվտանգության և ազդանշանային համակարգեր։