Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ վարձակալության է տրվում կամ վաճառվում է գրասենյակային տարածք` 131 քմ մակերեսով, որը գտնվում է 22 հարկանի նորակառույց էլիտար շենքի 1-ին հարկում։ Տարածքը բարձրորակ վերանորոգված է, ունի մոդեռն լուծումներով ինտերիեր և բարձր առաստաղ, ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Տեղադրված է ջեռուցման և հովվացման համակարգ: Բաղկացած է 1 ընդարձակ սրահից, աշխատասենյակից, խոհանոցից և 1 սանհագույցից, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Ամբողջը հարմարավետ կահավորված է: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ, բակում` բացօթյա ավտոկայանատեղի, առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: