Ա. Ավետիսյան փողոցում վաճառվում է գրասենյակային տարածք, որը զբաղեցնում է 125 ք.մ. մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, օդորակիչ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է։ Ապահովված է մշտական ջրով, գազով, առկա է նաև ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Խոհանոցը կահավորված է։ Այն գտնվում է 16 հարկանի քարե շենքի 1-ին հարկում։ Մուտքը շքամուտքից է։ Տարածքն ունի անվտանգության համակարգ։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։