Գյուղատնտեսական հողատարածք, Հացավան, Կոտայք

08 Օգոստոս 2022
 
105,000 մ2 Կոդ` 113380   |   http://est.am/113380 click to copy the link
Վաճառք - 650,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 5 անգամ

Վաճառվում է 10,5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք Կոտայքի մարզի Հացավան գյուղում։ Երևանի կենտրոնից մինչև գյուղ հեռավորությունը 21 կմ է, Ջրվեժից Հացավան գյուղ՝ 10 կմ։ Գյուղից դեպի տեղամաս ամբողջ ճանապարհը բարեկարգված է և լուսավորված։ Տարածքն ապահովված է սեփական էլեկտրական տրանսֆորմատորով, մշտական ​​խմելու ջրով, կաթիլային ոռոգման համակարգով, ջրի բաքերով և 2000 խմ պահուստային ջրամբարով (32 x 22 x 3): Հողամասում առկա է 2 գոմ, ցանկապատված ձիարշավարան, 1 ձիանոց և գարաժներ։ Առկա է բնակելի 2 սենյականոց քարե տուն՝ խոհանոցով, լոգասենյակով և զուգարանով, բակում ևս կա լոգասենյակ և զուգարան։ Առկա է թոնրատուն, բացօթյա տաղավար և տանիքապատ տարածք։ Պտղատու այգում կան բազում 10 -12 տարեկան ծառեր։ Կա ծիրանի այգի՝ մոտ 1000 բերքատու ծառերով, 22 շարքանոց խնձորի այգի՝ մոտ 800 բերքատու ծառերով, սև սալորի այգի՝ մոտ 1200 բերքատու ծառերով, դեղձի այգի՝ մոտ 150-200 բերքատու ծառերով, կան նաև այլ պտղատու ծառատեսակներ՝ կարմիր և դեղին գիլաս, նուշ, ընկույզ, տանձ, ձմեռնուկ, «Անտառային գեղեցկուհի» տանձ, սերկևիլ և այլն: Հողատարածքը գտնվում է մայրաքաղաքին բավական մոտ և ունի բոլոր հնարավորությունները հանգստի գոտու վերածվելու: Գինը սակարկելի է։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Քարտեզ