Բերքատու այգի, Աշտարակ, Արագածոտն

13 Հուլիս 2017
 
109,000 մ2 Կոդ` 87592   |   http://est.am/87592 click to copy the link
Վաճառք - 165,000,000 Դ
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 8 անգամ

Վաճառվում է սեփականաշնորհված այգի և հողատարածք, գտնվում է Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի վրա: Այգին գտնվում է M3 մայրուղուց 900մ հեռավորության վրա: Հողատարածքը 10.9 հա. է (109.000քմ), որից 8.5 հա՝ պտղատու այգի: Այգում կա մոտ 8.000 հատ պտղատու ծառ, որից 2300 հատ ծիրանենի, 1800 հատ դեղձենի, 2200 հատ սև սալորենի, 1550 հատ խնձորենի "Գոլդեն" տեսակի, 120 հատ սերկևիլենի, 30 հատ կառլիկ տեսակի ընկուզենի: Հողատարածքն ամբողջությամբ մաքրած է քարերից և ցանկապատված է: Ունի ոռոգման ջուր, անհատական եռաֆազ հոսանք: Առկա է 3տ տարողությամբ ջրի բակ և 2 հատ վագոնե տնակներ: Այգում առկա է տրակտոր << Բելառուս 320.4M >> իրա գործիքներով, մեծ վանդակ շների համար և այլ այգեգործության գործիքներ և պարագաներ: Այգին հիմնված է 2012 թ-ին, ծառերը ընտրված են հատուկ տնկարանից ստացել են բոլոր անհրաժեշտ բուժումները, պարարտանյութերը, խնամված են և առողջ: 2016 թ-ից սկսվել է նախնական ծառերի պտղաբերությունը: Տարածքում կա ազատ հողակտոր՝ ևս մոտ 1400 ծառ ավելացնելու հնարավորությամբ: Այգին վաճառվում է գյուղտեխնիկայի և գյուղգործիքների հետ միասին: Գինը՝ սակարկելի:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Քարտեզ