Արցախի պողոտայում, 1-ին գծի վրա վաճառվում է ներկայումս գործող բիզնես` պանրի, խտացրած կաթի և պաղպաղակի արտադրամասեր: Հողատարածքի ընդհանուր մակերեսը 2500 քմ է, որից 1800 քմ մակերեսը զբաղեցնում է գլխավոր արտադրական շինությունը: Տարածքը բաղկացած է շինություններից` 1 և 3 հարկանի, որոնք հագեցած են պահեստավորման մինուսավոյ և պլյուսավոյ սառնարաններով, ահրաժեշտ սարքավորումներով, ունի լաբորատորիաներ, պահեստային տարածքներ, օֆիսային տարածք` 5 բաժանարար սենյակներով և 4 սանհանգույց: Արտադրամասն ապահովված է բոլոր կոմունիկացիաներով` մշտական ջրով, գազով, ունի էլեկտրական ենթակայան: Տարածքը պարսպապատ է, ապահովված է անվտանգության համակարգով, մուտքը փողոցի կողմից է, ճակատային հատվածը 35 մետր է: