Վաճառվում է գործող բիսնես` բազմաֆունկցիոնալ արտադրամասեր, որը գտնվում է Աբովյան քաղաքում` Սևանի փողոցում: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 10.000 քմ (1 Հա), բաղկացած է մի քանի շինություններից, պահեստային տարածքներից, գրասենյակային տարածքից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 3628 քմ: Արտադրամասերն ունեն բարձր առաստաղներ, առկա է փայտի, մետաղի, պլաստիկի արտադրամաս` 8 անգար, որոնք հագեցած են համապատասխան սարքավորումներով, ապահովված են մշտական ջրով, գազով և եռաֆազ հոսանքով։ Գրասենյակային տարածքը բաղկացած է 5 բաժանարար սենյակներից, խոհանոցից և սանհանգույցներից: Տարածքն ամբողջովին պարսպապատված Է, տեղադրված է դարպաս, որը թույլ է տալիս բեռնատար մեքենաներին ունենալ ազատ մուտք և ելք: Հարմար է ցանկացած տեսակի արտադրական գործունեության համար: