Վաճառվում է գործող ավտոլվացման կետ` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում։ 130 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա գտնվում է շինությունը, տրված է վարձակալությամբ։ Տարածքը գտնվում է առաջին գծի վրա, շինությունը քարե, դիմային ճակատը լայն է՝ գեղեցիկ սալիկապատված, հարմար է արտաքին գովազդի տեղադրման համար, տեսանելի է փողոցի երթևեկելի երկու հատվածներից, ավտոկայանման հնարավորությունը առկա է, ինչպես նաև ՃՏ երթևեկության շրջադարձ նշանը գտնվում է ավտոլվացման կետի դիմաց։ Ավտոլվացման կետը միաժամանակ կարող է երեք մեքենաներ սպասարկել, մեքենաների մուտքն ու ելքը առանձնացված է։ Անձնակազմի համար նախատեսված է հանգստի սենյակ։ Բոլոր կոմունալ հարմարությունները առկա են։