Վաճառվում է գործող առևտրի սրահ՝ խանութ՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ Կասկադ Հիլս բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասում։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է եվրո դուռ և պատուհան, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Տարածքը ընդհանուր բաղկացած 1 սրահից, պահեստային հատվածից և սանհանգույցից։ Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակիչների միջոցով, տեղադրված է նաև օդափոխման համակարգ։ Մուտքը ունի և՛ փողոցի, և՛ ստորգետնյա կայանատեղի կողմից։ Տարածքը հսկվում է տեսախցիկով, ինչպես նաև շենքն ունի անվտանգության ծառայություն։ Խանութը այժմ տրված է վարձով և դիտարկվում է որպես գործող բիզնես, շրջակայքում չկա նմանատիպ խանութ։