Վաճառվում է կամ վարձակալությամբ է հանձնվում յուրահատուկ առանձնատուն Օշական գյուղում, բնակելի ընդհանուր մակերեսը 86 քմ է, հողամասինը՝ 4400 քմ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի առանձնահատուկ ինտերիեր, ներկայումս գործում է որպես հյուրատուն: 1-ին հարկում կա խոհանոց, 2-րդ հարկը բաղկացավ է հյուրասենյակից, 4 ննջասենյակից, 2 սանհանգույցից: 3-րդ հարկը ընդարձակ տերասա է: Ջեռուցումն էլեկտտական է, հատակը լամինատապատ և սալիկապատ: Հյուրասենյակն ու խոհանոցը հագեցած են գույքով և տեխնիկայով: Ննջասենյակաները ոճային հարմարավետ կահավորում ունեն, ինտերիերը տրամադրող է: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բակում կա առանձին կառույց, որը օգրագործվում է որպես ճաշասրահ՝ նախատեսված 26 հոգու համար: Առկա է բաց լողավազան, որը հատուկ աղերով և ֆիլտրերով խնամվում է՝ առանց քլորի է ջուրը: Այգում կան 100-ից ավել պտղատու ծառեր, ամառային խոհանոց, թոնիր, մանղալ, առանձին տաղավարներ, նաև կա 2 սանհանգաույց և ցնցուղներ՝ արևային համակարգով տաքացվող ջրով: Տարածքը իդեալական է հանգստի և ժամանցն անցկացնելու համար: Կա նաև նորակառույց շինություն, որտեղ վերանորոգման աշխատանքները դեռ ավատրված չեն, այն նույպես ծառայելու է որպես հյուրատուն: