Վաճառվում է 2 հարկանի՝ մանսարդով և նկուղով նորակառույց առանձնատուն, որի շինության մակերեսը 625 քմ. է (այդ թվում՝ նկուղ՝ 175 մ, մանսարդ՝ 100 մ), իսկ ընդհանուր հողատարածքը՝ 1100 քմ.։ Այն գտնվում է Ուլնեցի և Վարշավյան փողոցների խաչմերուկում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ։ Առանձնատունը գտնվում է աշխատանքների ավարտման փուլում (ավարտվածության աստիճանը` մինչև 95%), կատարվել են կապիտալ նորոգման գրեթե բոլոր աշխատանքները, ավարտված չէ միայն ներքին հարդարման աշխատանքների մի մասը։ Տարածքը պարսպատված է, տեղադրված են եվրո պատուհաններ, պատերը գաջված են, սենյակների բաժանումները արված են, հոսանքի լարերը և ջեռուցման համակարգը անցկացված են, հատակը ծածկված է մանրահատակով, անցկացված է արտաքին անվտանգության համակարգը։ Բաղկացած է 8 ննջասենյակից, 8 սանհանգույցից, այդ թվում՝ 5 լոգասենյակից, որոնք ննջարանների հետ են։ Առանձնատնից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք և Մասիս սար։ Առանձնատան վաճառքի դեպքում վաճառողը լրացուցիչ պայմանագրի շրջանակում կարող է աշխատանքները ավարտական փուլ հասցնել: Շենքի կառուցման ամսաթիվը 2015-2019 թթ։