Բաբայան փողոցում` "Հաղթանակ" զբոսայգուց ոչ հեռու վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 հարկանի ընդարձակ, շքեղ առանձնատուն, որի բնակելի շինության ընդհանուր մակերեսը 600 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը` 400 քմ.: Առանձնատունը եվրովերանորոգված է որակյալ և բարձրորակ արտադրության նյութերով, համալրված է թանկարժեք կահավորանքով: Ունի յուրօրինակ ոճով և դիզայներական լուծումներով ինտերյեր, որտեղ բավականաչափ օգտագործվել է բնական քարը, մարմարը և գրանիտը:1-ին հարկում (մի կողմից կիսանկուղ.) գտնվում է ավտոկայանատեղին` նախատեսված 3-4 մեքենայի համար, մի քանի խորդանոց: 2-րդ հարկը բաղկացած է հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից և 1 սանհանգույցից: 3-րդ հարկում կա 3 ննջասենյակ, որից 1 ննջասենյակն ունի իր առանձին սանհանգույցը և զգեստասենյակը, կա ևս 1 առանձին սանհանգույց, շենքի տարբեր կողմերից 2 բացօթյա պատշգամբներ: 4-րդ հարկը հանգստի համար է նախատեսված, ունի բար, խաղասենյակ` բիլիարդով և բոլոր հարմարություններով, տարբեր սենյակներ, որոնք հնարավոր է ձևափոխել որպես ննջասենյակներ: Առկա է կաթսայատուն: Առանձնատունն ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Աստիճանները մարմարապատ են: Ունի բարեկարգ բակ, բացօթյա լողավազանով, ամառային խոհանոցով, բուխարիով և թոնիրով: Այստեղ հյուրերի համար ապահովված են բոլոր պայմանները լիարժեք հանգիստ անցկացնելու համար: Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին: