Քանաքեռ-Զեյթուն համայնքում` Զաքարիա Սարկավագ փողոցում, վաճառվում է երեք հարկանի նորակառույց առանձնատուն, որը գտնվում է անմիջապես խաչմերուկի մոտ։ Առանձնատունը մասնակի վերանորոգված է։ Առաջին հարկը վերանորոգված է, իսկ 2-րդ և 3-րդ հարկերը գտնվում են զրոյական վիճակում: Շինության մակերեսը 400 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 1450 քմ.։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ, նկուղ, պահեստային մաս։ Պարսպապատ է, բակը շատ բարեկարգ է, կան պտղատու ծառեր, զրուցարան: Շինությունը կարող է ծառայել տարբեր գործունեության համար: