Վարշավյան փողոցում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով գեղեցիկ և ընդարձակ առանձնատուն: Առանձնատունը ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է։ Շինության մակերեսը 360 քմ. է, իսկ հողատարածքինը 1000 քմ. է: Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 3 հատ գազի կաթսա: Առաջին հարկում ընդարձակ և կահավորված նախասրահն է, բուխարիով հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը: 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ և լոգասենյակ: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, ամառային խոհանոցով։ Ունի կից շինություն, որտեղ գտնվում է լողավազանը, շոգեբաղնիքը և հանգստի սենյակը: Առանձնատունը պարսպապատ է, նկուղային հարկում գտնվում է ավտոտնակը և պահեստային մասը: Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ, դարպասները հեռակառավարվող են: Առանձնատան գնի մեջ մտնում է նաև 150 քմ. մակերեսով կից հողատարածք: