Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ շինությամբ և նրբաճաշակ ինտերիերով առանձնատուն՝ բնակելի 259 քմ մակերեսով և 560 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Չարենց և Ալեք Մանուկյան փողոցներին կից՝ Ֆիզկուլտուրնիկների փողոցում: Այն կապիտալ եվրո նորոգված է, կահավորված է համալրված է տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: 1-ին հարկում կա նախասրահ, ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց, շոգեբաղնիք, 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ, սանհագույցներ: Ունի դեպի բակ նայող բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է մասամբ պրեսգրանիտով, մասամբ` մանրահատակով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Առանձնատան բակը բազալտե քարերով սալապատված է, ունի հանգստի համար նախատեսված տարածքներ: