Զարոբյան փողոցում վաճառվում է 2 հարկանի սեփական տուն՝ 170 քմ բնակելի մակերեսով և 257 քմ հողատարածքով: Տունը վերանորոգված է, տեղադրված են մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից և սանհանգույցից: Հյուրասենյակը և խոհանոցը միասին են՝ սալիկապատ հատակով, կահավորված, հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատ են, համալրված են սանտեխնիկայով: 2-րդ հարկում կա 3 ընդարձակ ննջասենյակ՝ հարմարավետ կահավորված, ծածկված մանրահատակով և 1 սանհանգույց: Բակում առկա է 70 քմ մակերեսով քարե ավտոտնակ: Մոտակայքում է Կասկադ համալիրը, Արամ Խաչատրյանի թանգարանը: