Զարոբյան փողոցում Կասկադի հարևանությամբ վաճառվում է 2 հարկանի առանձնատուն` նկուղով, որի ընդհանուր մակերեսը հողատարածքով կազմում է 400 քմ, իսկ բնակելի մասը մոտ 200 քմ: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, սանհանգույց և դեպի բակ նայող 2 բաց պատշգամբ։ Նկուղում կա 2 սենյակ։ Բակում կա 1 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, ամառային խոհանոց և պտղատու ծառեր։ Առանձնատունն ունի վերանորոգման կարիք, տեղադրված է տուրբո գազի վառարան` ջեռուցման համար, պատուհանների մի մասը նոր է, հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցները երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, տանիքը բարվոք վիճակում է։ Տունը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Բակն ունի 2 մուտք, և՛ Կասկադից և՛ Բաղրամյան պողոտայից։ Մոտ է Բաղրամյան պողոտային և Սահմանադրական դատարանին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին, Կասկադ համալիրին, դպրոցին, խանութներին, բանկերին և ժամանցի վայրերին։