Չարենցի փողոցի վրա վաճառվում է 2 հարկանի առանձնատուն բնակելի հատվածը 153.7 ք.մ. և հողատարածքը` 500 ք.մ. մակերեսով: Առանձնատան 1-ին հարկն ունի վերանորոգման կարիք, 2-րդ հարկը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: 2-րդ հարկում սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Կա բացօթյա պատշգամբ, որտեղ շատ հարմար է ընտանիքով հավաքվել և սրճել: Ճակատային մասը 20 մետր է: Բակում կա բացօթյա և փակօթյա քարե ավտոկայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված: Առանձնատունը պարսպապատ է և չունի հարևանների հետ ընդհանուր պատեր: Մոտակայքում է գտնվում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը (նախկինում` «Դինամո»):