Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 260 քմ է, իսկ հողատարածքինը՝ 188 քմ (օգտագործելի 500 քմ) ։ Այն գտնվում է Վահագնի թաղամասում։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցը, մուտք դեպի ավտոկայանատեղ և կիսանկուղ, իսկ խոհանոցից ելք դեպի պատշգամբ և այգի ։ 2-րդ հարկում՝ 2 սանհանգույց (որոնցից մեկը ննջասենյակում է), 3 ննջարան, 1 բաց պատշգամբ։ Առանձնատունը եվրո նորոգված է՝ համապատասխան բոլոր եվրոպական ստանդարտների, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Նկուղը՝ 90 քմ Է, նորոգված է և առկա է մեկ ննջասենյակ և մեկ ժամանցի սրահ։ Պատշգամբներից գեղեցիկ տեսարան է բացվում: Առանձնատունն ունի հեքիաթային ընդարձակ և կանաչապատ այգի, որտեղ կան բազմաթիվ եղևնիներ, բարդիներ, մրգատու ծառեր և ծաղիկներ: Այգու եղևնիների բարձր լինելը ապահովվում է ողջ տարածքի մեկուսի և առանձին լինելը, ինչը թույլ է տալիս տարվա բոլոր եղանակներին լիարժեք վայելել այգում ժամանակ անցկացնելու և հանգստանալու հաճույքը: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։