Վաճառվում 2 հարկանի (նկուղային տարածքով) նորակառույց մոդեռն շինությամբ առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 395 քմ է, հողատարածքը՝ 630 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է և բնակցված չէ, տեղադրված են եվտոպահան պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, մասնակի կահավորված են ժամանակակից և նորաոճ: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: