Թաունհաուս, Վահագնի թաղամաս, Երևան

24 Փետրվար 2024
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 300 մ2, հողատարածք` 600 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 118472   |   http://est.am/118472 click to copy the link
Վաճառք - 800,000 $

Վաճառվում է 3 հարկանի` թաունհաուս, ժամանակակից լուծումներով և գեղեցիկ շինությամբ` բնակելի 300 քմ մակերեսով և 600 քմ հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Առանձնատունը նորոգվել է բացառապես բարձրորակ շինարարական նյութերով, ապահովված է բոլոր հարմարություններով, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, տեղադրվել են օդորակիչներ, հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 3 սանհանգույցից, որից մեկը կիսանկուղային հարկում է գտնվում: Առկա նաև բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Կիսանկուղային հարկում կա կաթսայատուն, ավտոկայանատեղի, խորդանոց, 1 մեծ սենյակ և 1 սանհանգույց: 2 առանձին միանման թաունհաուսներ են, աջ և ձախ կողմից տարբեր մուտքերով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «գործում է «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ