Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի յուրօրինակ ճարտարապետական լուծումներով մոդեռն առանձնատուն Վահագնի թաղամասում` բնակելի 500 քմ մակերեսով և 630 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է: Նորոգումը կատարվել է բարձրորակ շինանյութով: Շենքը մոդեռն ոճի գեղեցիկ շինություն է, ներքին հարդարանքն ունի յուրօրինակ դիզայն, բոլոր կոմունիկացիաներն անցկացված են (գազ, ջուր, հոսանք, կոյուղի), տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ: Բաղկացած է ընդարձակ լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, զգեստասենյակից և 5-ից ավելի սանհանգույցներից: Հատակը երեսպատված է պրեսգրանիտով և բարձրորակ լամինատով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Առկա են բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Ամբողջ առանձնատունը բարձրաճաշակ և յուրօրինակ կահավորված է: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Վաճառքն իրականացվում է խոհանոցի կահույքով, տեխնիկայով և ներկառուցված պահարաններով: