Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` Վահագնի թաղամասում` բնակելի 285 քմ մակերեսով և 600 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատան երեսպատման աշխատանքներն արված են, միջնապատերը սվաղված և հարթեցված են, բոլոր կոմունիկացիաները միացված են (գազ, ջուր, հոսանք, կոյուղի): Տեղադրվել են եվրո պատուհաններ և մուտքի երկաթյա դուռ, հատակի ջեռուցման աշխատանքները նույնպես կատարված է: Նախատեսված է հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ՝ իրենց լոգասենյակներով, բաց պատշգամբներ, անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, նաև ապահովված է անվտագության համակարգով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Հնարավոր է վաճառք ամբողջական հարդարված վիճակում: Գինը ներկա վիճակում` 500.000 $, ամբողջությամբ վերանորոգված` 675.000 $: Իրական գնորդի դեպքում գինը սակարկելի է: