Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

26 Հունիս 2021
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 232 մ2, հողատարածք` 650 մ2 2 հարկանի Կոդ` 109287   |   http://est.am/109287 click to copy the link
Վաճառք - 440,000 $

Վաճառվում է երկհարկանի շքեղ առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը 232 ք.մ. է, իսկ հողատարածքինը` 650 ք.մ.: Տունը գտնվում է էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Վահագնի թաղամասում, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Տունն ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Վիտրաժային պատուհանների շնորհիվ` այն ունի գեղեցիկ լուսավորություն: Առաջին հարկում է տեղակայված ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցն ու սանհանգույցը, երկրորդ հարկում` 3 ննջասենյակները` կից լոգասենյակներով: Սենյակների հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, խոհանոցը` պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատ են, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է լի ներկառուցված պահարաններով զգեստասենյակ: Ունի փակ ավտոկայանատեղի: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն` շաբաթը 3 անգամ: Թաղամասի տարածքում գործող "Vahakni service" ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ