Առանձնատուն, 2 հարկանի, Վահագնի թաղամաս, Երևան

16 Մարտ 2021
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 390 մ2, հողատարածք` 1,000 մ2 2 հարկանի Կոդ` 108527   |   http://est.am/108527 click to copy the link
Վաճառք - 750,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 1 անգամ

Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ, հարմարավետ, նրբաճաշակ գունային լուծումներով, ընդարձակ առանձնատուն՝ բնակելի 390 քմ. մակերեսով և 1000 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ինտերիերին տրված է գեղեցիկ դիզայն, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված(ֆանկոլային) է: Առանձնատունն ունի ընդարձակ և լուսավոր նախասրահ, հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց` հարմարավետ կահավորանքով, 5 ննջասենյակ, որից մեկը այժմ պահեստային սենյակ է, կա նաև զգեստասենյակ և ներկառուցված պահարաններ: Լոգասենյակները 3 հատ են, որից մեկը ննջասենյակի հետ միասին: Լոգասենյակների և խոհանոցի հատակը տաքացվող է: Ընդարձակ, կանաչապատ և խնամված բակում կան դեկորատիվ ծառեր և բաց պատշգամբ` նախատեսված ամառային հանգստի համար: Ունի նաև ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։ Վաճառվում է մասնակի կահույքի և տեխնիկայի հետ միասին:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: ֆալկոլային
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 3
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ