Վահագնի թաղամասում վաճառվում է 2 հարկանի շատ նրբաճաշակ և յուրօրինակ առանձնատուն՝ բնակելի 550 քմ. մակերեսով և 710 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավություն և նմանը չունեցող ինքնատիպ կահավորանք։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, աշխատասենյակը, 1 սանհանգույց և ավտոտնակ` նախատեսված 2 մեքենայի համար: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ՝ իրենց լոգասենյակներով, լվացքասենյակ, զգեստասենյակ և 1 բաց պատշգամբ։ Հատակը ծածկված է մանրահատակով, ջեռուցման և հովացման համակարգը անհատական է` տեղադրված է 2 հատ գազի կաթսա և բոլոր սենյակներում` օդորակիչներ։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և համալրված ինքնտիպ պարագաներով։ Բակը կանաչապատ է, ունի ամառային հանգստի համար հատկացված կահավորված տարածք: Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Viber, WhatsApp +(374)77600-010 Արթուր