Առանձնատուն, 3 հարկանի, Վահագնի թաղամաս, Երևան

20 Հունվար 2020
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 550 մ2, հողատարածք` 1,548 մ2 3 հարկանի Կոդ` 104111   |   http://est.am/104111 click to copy the link
Վաճառք - 900,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Երևանի էլիտար և անաղմուկ Վահագնի թաղամասում վաճառվում է եռահարկ յուրօրինակ դիզայնով առանձնատուն: Հողատարածքը պարսպապատ է, որի մակերեսը կազմում է 1548 քմ: Մոնոլիտ այս եվրոնորոգված շինությունն ընդամենը 10 տարեկան է: Շինության մակերեսը փաստացի 550 քմ է: Առանձնանում է իր ներքին և արտաքին դիզայնով և հարդարմամբ: Առանձնատունն ունի գեղեցիկ ընդարձակ բակ, որտեղ տնկված են 10-նյակ 7-8 ամյա եղևնիներ, որոնք վիզուալ մեկուսացնում են առանձնատունը՝ հարևան առանձնատներից: Հողամասում տեղակայված է ավանդական խորովածանոցն՝ իր բոլոր հարմարություններով: Առկա է բացօթյա լողավազան: Շինության շուրջն ամբողջովին կանաչապատված է: Առանձնատունն ունի ընդարձակ և հարմարավետ կահավորված նախասրահ, հսկայական հյուրասենյակ, առանձին խոհանոց, որտեղից կարելի է դուրս գալ դեպի ամառային խոհանոց և որտեղից էլ՝ բակ: Խոհանոցի ողջ տեխնիկան իտալական հայտնի բրենդից է, իսկ առանձնատան ողջ գույքը՝ կրկին իտալական հայտնի ապրանքանիշից: Առանձնատան 1-ին հարկում առկա է 1 սանհանգույց՝ նախատեսված հյուրերի համար: 2-րդ հարկում առկա է 4 ընդարձակ ննջարան, որոնցից 2-ն ունեն իրենց լոգարանները, իսկ մյուս 2 ննջարանների համար առկա է ընդհանուր լոգարան: 1-ին և 2-րդ հարկերում առկա են նաև լվացքասենյակ և պահարանի սենյակ (closet): 2-րդ հարկի միջանցիկ հատվածում կա հանգստի գոտի՝ իր կահույքով: Շինությունն ունի նաև նկուղ, որտեղ առանձնակի ուշադրություն է դարձվել խաղասենյակին և իհարկե մարզասրահին: Այստեղ կարելի է ժամանակ անցկացնել ընտանիքի, ինչպես նաև ընկերների հետ: Նկուղում տեղակայված է 2 ազատ տարածք՝ նոր սեփականատիրոջ նախապատվությամբ, ինչպես նաև մարզասրահի հարևանությամբ տեղակայված է առանձնատան կաթսայատունը, որտեղ յուրաքանչյուր կոմունիկացիոն գործողություն կատարվում է ավտոմատ համակարգով: Այս առանձնատունն առանձնանում է իր ներքին ջերմությամբ և գեղեցկությամբ: Գտնվում է Վահագնի թաղամասի սկզբնամասում: Ճանապարհի վրա չէ: Թաղամասն ունի ուժեղացված անվտանգության սպասարկում, ինչպես նաև տարածքների մաքրություն, լուսավորություն, աղբահանություն և այլն: Առանձնատան 1-ին հարկում՝ անմիջապես խոհանոցի կողքն առկա է 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, որտեղից կա մուտք՝ դեպի տուն: Բակի ամառային կահույքն առկա է: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ