Առանձնատուն, 2 հարկանի, Վահագնի թաղամաս, Երևան

05 Դեկտեմբեր 2020
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 488 մ2, հողատարածք` 815 մ2 2 հարկանի Կոդ` 103794   |   http://est.am/103794 click to copy the link
Վաճառք - 700,000 $
Վարձակալություն - 4,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 6 անգամ

Վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 448 քմ. մակերեսով և 815 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Այն կապիտալ նորոգված է՝ համապասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ: Ունի նկուղային հարկ, որտեղ գտնվում է բիլիարդի սրահը, կինո սրահը, մարզասրահը, բարը և 1 սանհանգույց: Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր նախասրահը, հյուրասենյակը` բուխարիով, խոհանոցը` հարմարավետ կահավորանքով, 3 ննջասենյակ և սանհանգույց, կաթսայատուն, խորդանոց և մուտք դեպի ավտոտնակ` նախատեսված 2 մեքենայի համար։ 2-րդ հարկում են գտնվում 3 ննջարաններ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և ևս մեկ առանձին սանհանգույց և ընդարձակ նախասրահ։ Մանսարդային հարկում` 1 ննջասենյակ և սանհանգույց: Ընդարձակ, կանաչապատ և խնամված բակում կան դեկորատիվ ծառեր և կահավորված զրուցարան` նախատեսված ամառային հանգստի համար: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ