Վաճառվում կամ վարձով է տրվում 4 հարկանի գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 343 քմ. մակերեսով և 430 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Այն կապիտալ նորոգված է՝ համապասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Հատակը ծածկված է մանրահատակով և տրավերտին քարով, որը տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև 4 օդորակիչ: Նկուղային հարկում գտնվում է կաթսայատունը, 1 պահեստային սենյակ, սանհանգույց և մեկ սենյակ, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության: Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր նախասրահը, հյուրասենյակը` բուխարիով, խոհանոցը` հարմարավետ կահավորանքով։ 2-րդ հարկում են գտնվում 3 ննջարաններ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և ևս մեկ առանձին սանհանգույց։ Մանսարդային հարկում` 1 ննջասենյակ և սանհանգույց: Ընդարձակ և կանաչապատ բակում կան դեկորատիվ ծառեր, ծաղիկներ և զրուցարան: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։