Վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 477 քմ. մակերեսով և 1015 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Այն կապիտալ նորոգված է՝ համապասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր նախասրահը, հյուրասենյակը և խոհանոցը` հարմարավետ կահավորանքով։ 2-րդ հարկում են գտնվում 4 ննջարանները, 3 լոգասենյակ։ Ընդարձակ և կանաչապատ բակում կան պտղատու և դեկորատիվ ծառեր, ծաղիկներ և զրուցարան: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։