Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում, նաև վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ, նրբաճաշակ պարզությամբ և հրաշալի դիրքով ու տեսարանով առանձնատուն՝ բնակելի 258 քմ մակերեսով և 550 քմ տնամերձ հողատարածքով և նկուղով, որը գտնվում է Ջրվեժում` Այգեգործական փողոցում։ Այն կապիտալ եվրո նորոգված է և չբնակեցված` համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, սանհագույց, 1 ննջասենյակ` իր լոգասենյակով, 2 խորդանոց, 2-րդ հարկում` նախասրահ, 3 ննջասենյակ, որից մեկն ունի իր լոգասենյակը և բացօթյա պատշգամբը, մյուս ննջասենյակը` ֆրանսիական պատշգամբ: Կա ևս 1 լոգասենյակ ընդհանուր հարկում: Բոլոր սենյակները ներդաշնակ կահավորված են, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ունի ջեռուցման և հովացման անհատական համակարգ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, մի մասն էլ պրեսգրանիտով: Ունի խնամված բակ` բացօթյա լողավազանով, ամառային զրուցարանով, բուխարիով, առկա է 1 սանհանգույց: Առանձնատունն ապահովված է ազդանշանային համակարգով, ունի հեռակառավարվող դարպասներ, 4 մեքենայի համար նախատեսված կայանատեղի: Գտնվում է գլխավոր ճանապարհից ոչ հեռու: Վարձակալությունը` 3500 - 7500 $, Օրավարձ` 350 - 550 $