Վաճառվում է 2 հարկանի` կիսանկուղային հարկով առանձնատուն՝ բնակելի 520 քմ. մակերեսով և 1000 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Պտղնի համայնքում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, իսկ աստիճանավանդակները և 1-ին հարկի հատակը` մարմարով։ Ջեռուցումը կատարվում է արևային էներգիայի համակարգով: Սանհանգույցները սալիկապատված են։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը։ Երկրորդ հարկում՝ նախասրահ, 5 ննջասենյակ, 2 սանհանգույց։ Կիսանկուղային հարկում` բար, բիլարդի սեղանի սենյակ և 2 հատ պահեստային սենյակ: Առանձնատունը պարսպապատ է, բակը շատ ընդարձակ է, բարեկարգ և կանաչապատ` կան պտղատու ծառեր, ամառային խոհանոց, զրուցարան։