Վաճառվում է 4 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 420 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 660 քմ.։ Այն գտնվում է Նորագավիթ 13-րդ փողոցում։ 1-ին՝ կիսանկուղային հարկը զբաղեցնում են ընդարձակ ժամանցի սրահը և սանհանգույցը։ 2-րդ հարկում՝ ընդարձակ և կահավորված խոհանոցն է և հյուրասենյակը, մեծ նախասրահը, աշխատասենյակը, 1 ննջարան, բաց պատշգամբ և սանհանգույց։ 3-րդ հարկում՝ 4 ննջասենյակ և սանհանգույց։ 4-րդ հարկը, մանսարդային հարկ է, որտեղ ևս առկա է 4 ննջարան, կինոսրահ և սանհանգույց։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Ունի կաթսայատուն, բացօթյա և փակ ավտոկայանատեղեր։ Առանձնատան բակը կանաչապատ է՝ կան պտղատու և դեկորատիվ ծառեր, խորովածանոց։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։