Բագրատունյաց և Ե. Թադևոսյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 2 հարկանի` նկուղով, գեղեցիկ, ընդարձակ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 300 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 630 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի գեղեցիկ դիզայն և ինքնատիպ կահավորանք։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցումը կատարվում է գազի կաթսաների միջոցով: 1-ին հարկում գտնվում է ընդարձակ խոհանոցը, նախասրահը, սանհանգույցը, հյուրասենյակը, 2 ննջարան, խորդանոց: 2-րդ հարկում` 2 ննջարան, նախասրահ, լոգարան: Առանձնատունն ունի բարեկարգ բակ` լողավազանով, ամառային խոհանոցով, զրուցարանով, կից շինությամբ, որտեղ խաղասրահ է և 2 հատ ավտոտնակ: Առանձնատունն ունի 2 մուտք` երկու փողոցից: