Կապիտալ վերանորոգված և անհապաղ բնակեցման պատրաստ եռահարկ առանձնատունը գտնվում է մայրաքաղաքի ամենաէկոլոգիապես մաքուր հատվածում՝ Նորք Մարաշ համայնքի 9–րդ փողոցում։ Բնակելի մակերեսը կազմում է 425 ք.մ, իսկ հողը՝ 1000 ք.մ։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, նաև գազաֆիկացված է։ Տեղադրված է ջեռուցման համակարգ։ Ունի երեք սանհանգույց, երկու խոհանոց։ Սանհանգույցները ունեն փոքր ինչ կոսմետիկ վերանորոգման կարիք։ Հարևանությամբ է գտնվում «Օլիմպոս» կրթահամալիրը, անհրաժեշտ խանութներ և այլ հաստատություններ։