Առանձնատուն, Նորք Մարաշ, Երևան

19 Օգոստոս 2022
 
Նորքի այգիներ Բնակելի՝ 966 մ2, հողատարածք` 2,600 մ2 2 հարկանի Կոդ` 113494   |   http://est.am/113494 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 10 անգամ

Վաճառվում է երկհարկանի ժամանակակից շինությամբ և հետաքրքիր բազմաոճ ինտերիերով` յուրահատուկ գեղեցկությամբ վերանորոգված առանձնատուն, որի բնակելի մասը կազմում է 966 քմ, իսկ ընդհանուր հողատարածքը 2600 քմ է: Առանձնատունը գտնվում է Նորք-Մարաշ համայնքի Նորքի այգիներ փողոցում: Տունն ապահովված է հանգստի և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով: Այն ունի բարձրակարգ նորոգում, ապահովված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգերով: 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, ևս 2 ընդարձակ սրահներ, խոհանոց, 1 սանհանգույց և ձմեռային այգի` բարձր առաստաղով: 2-րդ հարկում կա հյուրասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, աշխատասենյակ, ընդարձակ զգեստասենյակ և տեռասա` գեղեցիկ տեսարանով: Սրահներն ունեն տարբեր մշակութային ոճերով հարդարանք, յուրաքանչյուր դետալ ընտրված է բծախնդրորեն: Դիզայնի մեջ օգտագործվել են վիտրաժներ, դարբնի աշխատանքներ, քար, փայտ, տանիքի կենտրոնական հատվածը ապակեպատ է, ինչն ավելի լուսավոր է դարձրել տարածքը: Սենյակները ընդարձակ են ու արևկող: Ամբողջ գույքը և տեխնիկան թանկարժեք ֆիրմային արտադրության են: Կան ներկառուցված պահարաններ: Տան հատակը ծածկված է մանրահատակով, մի մասը` պրեսգրանիտով և ամբողջությամբ տաքացվող է: Լոգասենյակները ընդարձակ են, սալիկապատված են, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բակում ունի բացօթյա լողավազան, ամառային զրուցարան` բուխարիով, այգի` պտղատու ծառերով և դեկորատիվ ծառերով: Տունն ապահովված է անվտանգության համակարգով, կա պահակակետ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ