Առանձնատուն, Նորք Մարաշ, Երևան

07 Սեպտեմբեր 2022
 
Նորքի 9-րդ Բնակելի՝ 600 մ2, հողատարածք` 600 մ2 3 հարկանի Կոդ` 109591   |   http://est.am/109591 click to copy the link
Վաճառք - 695,000 $
Վարձակալություն - 3,300 $/ամիս

Նորք Մարաշում` Նորքի 9-րդ փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի գեղեցիկ և ընդարձակ առանձնատուն, բնակելի` 600 ք.մ. (յուր. հարկը 200 ք.մ.). մակերեսով և ընդհանուր 600 ք.մ. տնամերձ հողատարածքով: Ճակատային մասը կազմում է 20 մ.: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչներ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով` ամեն հարկում մեկ կաթսա: Հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով: 1-ին հարկում կա ընդարձակ և լուսավոր հյուրասենյակ, 1 սանհանգույց, հարմար լվացքատուն: Շոգեբաղնիքը և լողավազանը նույնպես 1-ին հարկում են գտնվում, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել: 2-րդ հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, 3 ննջասենյակ` մեկն իր բացօթյա պատշգամբով, 3 սանհանգույց, խոհանոց, որն ունի նաև առանձին մուտք` բակից: 3-րդ հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և 1 սանհանգյույց: Այստեղ` հյուրասենյակում տեղադրված է բուխարի: Տունն ամբողջությամբ պարսպապատված է։ Բակը շատ բարեկարգ է և կանաչապատ: Ունի գեղեցիկ այգի: Ավտոմեքենայի համար կա ավտոկայանատեղ, որը գտնվում է տան 1-ին հարկում և ունի մուտք տնից և բակից: Հնարավոր է փոխանակել մեքենայի կամ քաղաքում նորակառույց շենքում բնակարանի հետ (կենտրոնին մոտ): Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: Գինը ՝ սակարկելի:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ