Նորք Մարաշ համայնքում` Ա.Արմենակյան փողոցում, վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի` մանսարդով, ընդարձակ և գեղեցիկ նորակառույց առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 250 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը` 900 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է` համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ և դռներ, 1-ին հարկում հատակը պրեսգրանիտ է և տաքացվող է, իսկ 2-րդ հարկում հատակը ծածկված է լամինատով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, տունը երեսպատված է տուֆով։ Բոլոր ննջասենյակներն ունեն իրենց առանձին սանհանգույցները: Բակում կա ընդարձակ ավտոկայանատեղ: Ցանկության դեպքում վարձակալության կհանձնվի կահավորված: Առանձնատունը կարող է ծառայել որպես օֆիսային տարածք, հյուրատուն և այլն: